▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանը ուժերը կփորձի Ապարանում.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մտադիր է ԸՕ փոփոխություններից հետո ռեյտինգային քվեարկությամբ 2017-ի ԱԺ ընտրություններում իր ուժերն այս անգամ փորձել ոչ թե Մալաթիայից, այլ իր հայրենի Ապարանից:

Իսկ Մալաթիան, ըստ նույն աղբյուրների, մտադիր է «պահել» իր քրոջ փեսայի՝ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի համար, եթե չհաջողացնի վերջինիս համար նախարարի պորտֆել դասավորել հաջորդ կառավարությունում:

«ՀԺ»-ն շաբաթներ առաջ գրել էր, որ Ընտրական օրենսգրքի արմատական փոփոխություններով նախատեսվում է ՀՀ-ում գործող 41 ընտրատարածքների թիվը փոքրացնել՝ հասցնելով 14-ի: Իսկ պատգամավորների թիվը մյուս գումարման ԱԺ-ում պակասելու է:
Ալեքսանյանը, փաստորեն, չի ցանկանում տեղ կորցնել հաջորդ խորհրդարանում ու արդեն իր հաշվարկներն է անում: Այսպիսով, կարելի է եւս մեկ անգամ փաստել, որ սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում ոչինչ չի փոխվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին