▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանամերձ տարածքներում սելֆիներ անելը դեռ չի նշանակում, թե սահմանամերձ գյուղերի տեղը գիտեք․ Հովսեփյանը՝ Պապոյանին

Խորհրդարանը քննարկում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» հարցը: Նախագծի նպատակն է Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներին ընձեռնել սոցիալական աջակցության երաշխավորված հնարավորություններ և թեթևացնել գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները, բարելավել սահմանամերձ համայնքների տնտեսական և ֆինանսական պայմանները: Իմքայլական Գևորգ Պապոյանն ասաց. «ՀՀ-ում կան օլիգարխ հողատերեր, ովքեր տարբեր տարածքներում հարյուրավոր հեկտարներով հողեր ունեն, նաև՝ սահմանամերձերում: Հիմա էս օրենքի նախագիծը բերում են, հետո ինչ-որ քանակով ինչ-որ բան են արտադրելու սահմանամերձներում ու իրանց մնացած հարյուրավոր հետկարներն էլ մտցնելու են դրա տակ ու ՀՀ քաղաքացիներն իրենց գրպանից վճարելու են էդ օլիգարխին, որպեսզի պետությունը գնի իր բերքը»:

/filemanager/uploads/sofya_hovsepyan.jpg

Անկախ պատգամավոր, նախագծի համահեղինակ Սոֆյա Հովսեփյանն արձագանքեց. «Երբ ասում եք՝ օրենքը բերում են, որ հետո օլիգարխիկ տնտեսությամբ զբաղվեն, մի հատ հլը մտածեք՝ ում մասին եք խոսում: Եթե երբևէ ես ինձ թույլ եմ տվել նման գործընթացի մեջ լինել, ի տարբերություն ձեզ ու շատերի, կարող էիք այս խոսքն ասել: Չհամարձակվե՛ք հաջորդ անգամ ձեզ թույլ տալ ինձ նմանատիպ գործընթացների մեջ ներառելու: Իմ նախկին գործընկերներին կասեմ՝ երբ պատերազմի օրերին հայտնվում եք սահմանամերձ գյուղերում ու սելֆի անում, չի նշանակում՝ սահմանամերձ գյուղերի տեղը գիտեք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին