Վրաստանի գլխավոր դատախազությունն արդեն սկսել է վերջինիս նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթացը և շուտով Սաակաշվիլիի անունը կարող է հայտնվել Ինտերպոլի կարմիր շրջաբերանակում, ինչի արդյունքում նախկին նախագահը կարող է հայտնվել դատարանում, ապա նաև՝ բանտում: Ընդամենը երկու օր առաջ Սաակաշվիլիին տեղափոխող զբոսանավը մի քանի ժամյա կալանքի տակ էր առնվել հույն սահմանապահների կողմից, և միայն այն բանից հետո, երբ վերջիններս վրացական կողմից չէին կարողացել ստանալ համապատասխան պաշտոնական գրությունը առ այն, որ տվյալ անձը դեռ չի որոնվում Ինտերպոլի կարմիր շրջաբերականով, զբոսանավը Սաակաշվիլիի հետ միասին ազատ էին արձակել: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Թուրքիայի ծովային տարածքով անցնող նույն այդ զբոսանավը ուշադրության չէր արժանացել թուրք իրավապահ մարմինների կողմից, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Սաակաշվիլին պահպանում է լավ հարաբերությունները թուրքական իշխանությունների հետ:
Ի դեպ Սաակաշվիլին անցնում է մի շարք քրեական գործերով, և մեղադրական վճիռ կայացվելուց հետո վերջինս կարող է ազատազրկվել մինչև 8 տարի ժամկետով:
Վրաստանի գլխավոր դատախազությունն արդեն սկսել է վերջինիս նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթացը և շուտով Սաակաշվիլիի անունը կարող է հայտնվել Ինտերպոլի կարմիր շրջաբերանակում, ինչի արդյունքում նախկին նախագահը կարող է հայտնվել դատարանում, ապա նաև՝ բանտում: Ընդամենը երկու օր առաջ Սաակաշվիլիին տեղափոխող զբոսանավը մի քանի ժամյա կալանքի տակ էր առնվել հույն սահմանապահների կողմից, և միայն այն բանից հետո, երբ վերջիններս վրացական կողմից չէին կարողացել ստանալ համապատասխան պաշտոնական գրությունը առ այն, որ տվյալ անձը դեռ չի որոնվում Ինտերպոլի կարմիր շրջաբերականով, զբոսանավը Սաակաշվիլիի հետ միասին ազատ էին արձակել: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Թուրքիայի ծովային տարածքով անցնող նույն այդ զբոսանավը ուշադրության չէր արժանացել թուրք իրավապահ մարմինների կողմից, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Սաակաշվիլին պահպանում է լավ հարաբերությունները թուրքական իշխանությունների հետ:Ի դեպ Սաակաշվիլին անցնում է մի շարք քրեական գործերով, և մեղադրական վճիռ կայացվելուց հետո վերջինս կարող է ազատազրկվել մինչև 8 տարի ժամկետով:
Ալիկ Էրոյանց