Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին․
«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությանը. ներկայումս մենք կանգնած ենք Հարավային Կովկասում պոտենցիալ ռազմական առճակատման վտանգի առջև, մասնավորապես՝ կապված միջանցքի հետ, որը Ադրբեջանին ուղիղ ցամաքային մուտք կապահովի դեպի Նախիջևանի իր տարածք։ Կարևոր է ընդունել, որ Ռուսաստանը խիստ շահագրգռված է այս հակամարտությունը սրելու մեջ: Նման պատերազմը ոչ միայն կվնասի Ադրբեջանի միջազգային վարկանիշին, այլեւ կարող է Հայաստանում իշխանափոխության հանգեցնել։ Սակայն այս հարցի այլընտրանքային լուծումներ կան, որոնք ուժի կիրառում չեն ենթադրում։
Կցանկանայի Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությանը կոչ անել որպես հնարավոր օրինակ դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի միջև առկա համաձայնագիրը։ Երկու երկրները պահպանում են դրական բարիդրացիական հարաբերություններ՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց սահմանները։ Այն սցենարում, երբ Ուկրաինան պահանջվում էր Օդեսա քաղաքից մուտք գործել դեպի Օդեսայի շրջանի հարավային հատված, Մոլդովան պատրաստակամորեն համաձայնեց վարձակալել Դնեստրով անցնող ճանապարհը: Որպես Օդեսայի նախկին նահանգապետ, ես հաճախ էի օգտվում այս վարձակալած ճանապարհից` (որը ես վերանորոգել եմ) ուկրաինացի սահմանապահների հսկողության ներքո, երբ անհրաժեշտ էր լինում մտնել ուկրաինական Բեսարաբիա: Մոլդովան առևտրային շահեր է ստանում այս համաձայնագրից։
Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակին համանման լուծում կիրառելը շահավետ կլինի երկու երկրների համար։ Հայաստանը կարող է առևտրային և ֆինանսական օգուտներ ստանալ, ինչպես նաև մուտք ունենալ դեպի կարևոր տարանցիկ ճանապարհներ: Բացի այդ, Ադրբեջանը կարող է խուսափել ռուսական զորքերի շարունակական ներկայության անհրաժեշտությունից, ինչը, ի վերջո, կհանգեցնի երկու երկրների միջև խաղաղ գոյակցության»,- գրել է Սաակաշվիլին Facebook-ի իր էջում։