▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա նոր պատերազմով ամբողջ Հայաստանը գրավելու սպառնալիք է». Սամվել Հայրապետյան

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանական պետական պրոպագանդայի մաս հանդիսացող Minval լրատվականի գլխավոր էջին տեղադրվել է «Ճակատագրական սեպտեմբեր Երևանի համար. «Երկաթե բռունցքը» պատրաստ է, եկել է վտարանդի իշխանություն ստեղծելու ժամանակը» վերնագրով հոդված, որը ամբողջությամբ նոր պատերազմով ամբողջ Հայաստանը գրավելու սպառնալիք է»։

***

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը նախաձեռնում է վտարանդի կառավարություն ստեղծելու գործընթաց։ Դրա մասին գրում են ադրբեջանական լրատվականները։ Առաջին հայացքից անհեթեթ այս գործընթացը շատ լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության համար։ Վստահ եմ՝ ֆետիշացված սյուներն էլ չեն փրկի, պատն ու ծառն էլ․․․

Հիշեցնեմ, որ «Արևմտյան Ադրբեջան» Իլհամ Ալիևը կոչում է Հայաստանի ներկայիս ողջ տարածքը։ Ողջ պետական ապարատն ու դիվանագիտական ներուժն օգտագործվում է Հայաստանի պետության ու տարածքի հաշվին ադրբեջանցիների համար գոյություն չունեցող «պատմական հայրենիք» կառուցելու ուղղությամբ։

Այդ նախաձեռնությունը պաշտոնապես սկսվել է  2022 թվականի դեկտեմբերի 24-ին երկու ամիս անց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Ալիևը պատասխանը Հայաստանի տարածքը «Ադրբեջան» հռչակելն էր։ Ոչ մի հետևություն չարվեց, արդեն երկու տարի է այդ քաղաքականությունը անարձագանք է մնում Երևանի կողմից։ Իսկ հետևանքներն էլ գնալով ավելի վտանգավոր են դառնում։

Եթե ՀՀ-ում լիներ պետականամետ կառավարություն, ապա այս թեզը կարելի էր ուղղել հենց Ադրբեջանի դեմ։ Բայց երբ իշխանության առաջնահերթությունը խաշլաման է, այդ իշխանությունից որևէ բան ակնկալելն անմտություն է․․․»,- գրել է ադրբեջանագետը։ 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին