ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը հանդես է եկել մամուլի համար մեկնաբանությամբ. «Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ մասնակցելու արտաքին գործերի նախարարների խորհրդին: Ինձ համար պատիվ է և լավ առիթ ներկայացնելու մերօրյա Հայաստանը, մեր առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև մեր հնարավորություններն ու ձգտումները: Սա շատ լավ հնարավորություն է ներկայացնելու մեր պատկերացումները ԵՄ հետ մեր հարաբերությունները խորացնելու, Հայաստանի և ԵՄ միջև իրականացված աշխատանքների, ինչպես նաև անելիքների վերաբերյալ։ |
«Սա լավ հնարավորություն է»․ Միրզոյանը՝ Բրյուսելում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet