Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ իրենց խնդիրն է, որ դատական համակարգը չունենա կախվածություն ոչ միայն կառավարությունից, այլև հնարավոր այլ տեղերից, որոնցից ավանդաբար կախվածություն է ունեցել։ Դատական համակարգի անկախության անհրաժեշտության մասին հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում կոչով փակել էին Հայաստանի դատարանների մուտքի դռները, ով ասել էր՝ Հայաստանում դատավոր կա՞, որ իր ասածը կարող է չլսի։ Ինչպես կվերաբերե՞ք սերիական մարդասպանի այն խոսքերին, թե պետք է հարգել, պահպանել այլոց կյանքի իրավունքը, կամ՝ խմելու վնասների մասին քրոնիկ հարբեցողի ելույթին»։ |
«Սա հայտարարում է Փաշինյանը, ում կոչով փակել էին դատարանների մուտքի դռները»․ Ոսկան Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet