Անդրեն իր աղմկահարույց ֆոտոշարքից նոր լուսանկար է հրապարակել:
«Սա էլ կանցնի ու կգնա, ապրեք Ձեր միակ կյանքը»,- ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարի մեկնաբանություններում գրել է երգիչը։
Հիշեցնենք, որ երգչի վերջին ֆոտոշարքը բավական մեծ աղմուկ էր բարձրացրել, շատ համացանցային հետևորդներ քննադատել էին Անդրեի ոճը՝ անվանելով հայ տղամարդուն ոչ հարիր:
Ավելի վաղ Անդրեն գրել էր. «21 տարի հանրային մարդ եմ, ով սովորեց ամուր մնալ մեդիա դաշտում թուրքերի և ազերիների հարձակումներից հետո։
Հիմա ժամանակն է սովորեցնել ներքին չհավանին, որ մենք ենք որոշում ինչ հագնել կամ ինչ երգել։ 99%-ը ենթարկվում են զանգվածային թելադրած ճաշակին, մյուս 1%-ը 21 տարուց ավել թելադրողի դերում է։ Ես ազատ արվեստագետ եմ անկախ բոլորից և երջանիկ կերպով վայելում եմ իմ հանդիսատեսի սերն ու հարգանքը»:
Կարդացեք նաև՝ Հլը էս Անդրեին,ինչ ա հագել...Երգիչն անդրադարձել է իր լուսանկարների մասին քննարկումներին
Մահ, կորուստներ, վերելքներ և անպատասխան սեր. Անդրեի բացառիկ խոստովանություններն իր կյանքի մասին