▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա է իմ երազած Հայաստանը

Ժողովուրդ ջան, քանի դեռ մենք ապրում ենք էսքան սպառողական հասարակական հարաբերություններում, երբ մեր ուշքն ու միտքը մի բան ավել ուտելն ա, մի մեքենա ավել ունենալը կամ մի մոդելի ավելի լավ հեռախոս բռնելը, մենք չենք կարող ակնկալել որակական փոփոխություններ թե՛ հասարակական հարաբերություններում և թե՛ քաղաքական կյանքում, քանի որ վերջինս ևս դիտվում է այդ սպառողականությանը տուրք տալու լավագույն միջոցը: Հռոմի Պապի ու շատ առաջնորդների օրինակը ցույց է տալիս, որ մինչև «անձդ չիջացնես, չես կարող բարձրունքին հասնել» սկզբունքը վերջապես պետք է տեղ գտնի մեր մտածողության մեջ: Եվ երբ դա տեղ կգտնի, «երեխա պահելու», «մի կտոր հաց վաստակելու» ու այլ ինքնաարդարացնող արտահայտություններն ու կոնցեպտները ինքնին դուրս կմղվեն, ու առաջին պլան դուրս կգա ոչ թե «կզող մարդը», այլ ազատատենչ ու ազատության համար ամեն ինչ զոհելու պատրաստ քաղաքացին: Այ սա է իմ երազած Հայաստանը:

Հովհաննես Հովհաննիսյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին