▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա այն պահն է, որ մեր բոլորի մեջ պետք է խոսի ազգային աժանապատվությունը

Քալիֆորնիայի նահանգային Խորհրդի աթոռի համար պայքարող Արտաշես Քասախյանին ներկայացնելու կարիք չկա: Մեր Արդիին ճանաչողները շատ լավ գիտեն նրա կարողություններն ու մարդկային որակները և լավ տեսնում են, թե նա ինչպես է դրանք օգտագործում իր խելացի, ժրաջան ընտրարշավի ընթացքում:

Սակայն նրա քաղաքական հակառակորդները, մասնավորապես Laura Friedman-ը, սարսափահար Արդիի հաջողությունից սկսել է նրա դեմ կիրառել ստի և բամբասանքի վրա հիմնված աղտոտ տեխնոլոգիաներ, որի համար միայն վերջին երեք շաբաթվա ընթացքում ծախսել է 1 մլն. դոլար, պատկերացրեք, թե որքան է ծախսելու այդ «սև գործի» համար հաջորդ երեք շաբաթների ընթացքում ՝ մինչև Հունիսի 7-ին կայանալիք ընտրության առաջին փուլը:

Թեև Արդին շատ սիրված է մյուս համայնքների ներկայացուցիչների կողմից և հոյակապ ընտարշավ է անցկացնում նաև նրանց մոտ, այս պատգամը ուղղված է զուտ մեր՝ հայկական համայնքին, որպեսզի մենք կարողանանաք ամեն բան անել, որ փողը և կեղտոտ տեխնոլոգիաները չկարողանան իրենց դերը կատարել ու ինչ որ ձևով ազդել Արդիի ընտրարշավի ու նրա հաջողության վրա:

Սա այն պահն է, որ մեր բոլորի մեջ պետք է խոսի ազգային աժանապատվությունը, ժողովրդական լեզվով ասած «հայի թասիբը» և ընտրության գնալիս, եթե պետք է մեկ հոգով գնայինք, գնանք երկուսով, եթե պետք է երկուսով գնայինք՝ գնանք չորսով և այսպես շարունակ: Եթե մենք կարողացել ենք այս համայնքում ցույց տալ մեր հավաքական՝ 160.000 հոգիանոց հավաքական ուժը, ապա վստահաբար այդ օրը կապահովենք մի քանի տասնյակ հազարի որակյալ հայկական քվեներ: Այս վճռական ընտրական տարում, երկրում կատարվող լուրջ փոփոխությունների շեմին, մեր համայնքի համար շատ կարևոր է Արտաշես Քասախյանի նման կարող, բանիմաց և արդարամիտ հայորդու ներկայությունը նահանգային խորհրդի կազմում:

Արմեն Զատիկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին