▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսները Գյումրիում իրենց տարօրինակ են պահում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին բավական տարօրինակ իրավիճակ է ստեղծվել հանրապետության երկրորդ քաղաքում։ Արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ Գյումրիում ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան եւ գիշերային ժամերին կարելի է տեսնել ռուսական զինվորական մեքենաներ՝ ռուս զինվորականներով, որոնք պարեկապահակային ծառայություն են իրականացնում քաղաքում։

Բացի այդ, արդեն երկրորդ օրն է, ինչ Գյումրիում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, առանց պատշաճ իրազեկման, դադարեցրել է գազամատակարարումը, իսկ երեկ առավոտից էլ «Բիլայն» օպերատորի շարժական Ինտերնետի բաժանորդներն էին զրկված Ինտերնետ ծառայությունից. Երեւանի կենտրոնական սպասարկման ծառայությունը ոչ մի նորմալ բացատրություն չի ներկայացնում, իսկ Գյումրիի գրասենյակում էլ միայն նշում են, որ կա տեխնիկական խնդիր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին