▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է ՀՀ երեք քաղաքացի

Ապրիլի 20-ին, ժամը 03.56-ին տեղեկատվություն է զետեղվել, որ ՌԴ Կուբանի շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածների մեջ կան ՀՀ քաղաքացիներ:

Կապ է հաստատվել ՌԴ ԱՃԿԿ-ի հետ, ով հաստատեց տեղեկատվության իսկությունը և հաղորդեց, որ իրենք կանեն անհրաժեշտ ճշտումներ և լրացուցիչ տեղեկատվություն կհաղորդեն:

Ժամը 04.38-ին ՌԴ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն ստացվեց, որ ապրիլի 19-ին ժամը 02.40-ի սահմաններում Տիխորեցկի շրջանում՝ «Կովկաս» մայրուղում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հանդիպակաց գոտի և հարվածել ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենային, ինչից զոհվել են 1994թ. ծնված Ա., 1953թ. ծնված Տ. Ա-երը և 1983թ. ծնված Ե. Թ.-ն, իսկ 1987թ. ծնված Ն. Ա.-ն տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Պավլոսվսկայի ԿՀՀ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Դեպքի վերաբերյալ կտրվի տեղեկատվություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին