Քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի երկու բնակչի՝ Հայաստանի բնակչի սպանության կասկածանքով, որին նրանցից մեկը մոտ մեկ միլիոն ռուբլի է պարտք, հաղորդում է ՌԴ ՔԿ տարածաշրջանային գլխավոր վարչությունը Telegram-ում: Քննության տվյալներով՝ դեկտեմբերի 23-ին հաղորդում է ստացվել, որ հայտնաբերված դիակի վրա բռնության հետքեր կան: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել են Աչինսկի 37-ամյա և 56-ամյա բնակիչներ: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով): |
Ռուսաստանում սպանել են հայաստանցի վարկատուին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet