▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի Պետդումայի ՆԳ ԱԱ մշտական հանձնաժողովի «այցը» նաև «հետախուզական» Է եղել.«Հրապարակ»

«Պարզվում Է՝ Հայաստան ժամանած, այդպես Էլ Ղարաբաղ չմեկնած, համատեղ հայտարարությունը չընդունած Ռուսաստանի Պետդումայի ՆԳ ԱԱ մշտական հանձնաժողովի «այցը» նաև «հետախուզական» Է եղել այսօր Հայաստան ժամանող Սերգեյ Լավրովի այցի ֆոնին. Ռուսաստանի պատգամավորական բլոկի ներկայացուցիչները փորձել են շոշափել հայ պատգամավորների «նյարդը» «Լավրովի փաստաթղթի» առնչությամբ՝ ըմբռնելու համար, թե ինչ տրամադրություններ են տիրում հայոց պառլամենտում քառօրյա պատերազմից հետո։ Նիստը հայերենով վարելը, Ղարաբաղ մեկնելու առաջարկը քանիցս պնդելը, լրագրողների «ռուսատյաց» հարցերը վերջիններիս անակնկալի են բերել։ Իրենք Էլ իրենց հերթին երեկոյան՝ իրենց «պատվին» տրված ճաշի ընթացքում, «մեժդու ստրոկ» տեղեկացրել են հայ գործընկերներին, որ լուրջ անհանգստություններ ունեն Նախիջևանում Թուրքիայի կողմից կատարվող զորային կուտակումների առնչությամբ, ձեռքի հետ Էլ «չեն բացառել» այդ ուղիով ԻԳԻԼ-ի ներկայացուցիչների հնարավոր «մուտքն» Արարատյան դաշտավայր և Երևան։ Շանտաժ Էին անում, հարցրինք մեր աղբյուրին։ «Ղժվար Է ասել, թե ի՜նչ Էին անում, Ռասիյու ումոմնե պանյած»,– ասաց ճաշին մասնակցածներից մեկը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին