Դոնեցկում հուլիսի 24-ին ռուսամետ անջատականների կազմակերպած ուկրաինացի ռազմագերիների «շքերթը» հարուցել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զայրույթը:
Մինչ Ուկրաինան Կիևի կենտրոնում տոնում էր անկախության օրը, երկրի արևելքում անջատականները Դոնեցկի կենտրոնում ուկրաինացի ռազմագերիների շքերթ էին կազմակերպել: Մարդկանց նվաստացնում ու ծաղրում էին:
Աշխարհր ցնցված է, մինչդեռ Մոսկվան տեղի ունեցածի մեջ ծաղրուծանակ չի տեսնում:
Իրականում, այս գազանության հեղինակը հենց Մոսկվան է՝ սրանով ի ցույց դնելով իր վերաբերմունքն ուկրաինացիների, ընդհանրապես՝ մյուս ժողովուրդների անկախության հանդեպ, որոնց Մոսկվայում համարում են իրենց հպատակը:
Ի դեպ, դա պիտի հասկանար նաև Դոնեցկի կենտրոնում ժանտախտից առաջ խրախճանքի մատնված ամբոխը. Դոնեցկի կամ Լուգանսկի բնակչությունը, նրանց հոգսերը Կրեմլին չեն հետաքրքրում. այդ մարդիկ ընդամենը թնդանոթի միս են՝ կայսերական հավակնություններ բավարարելու համար:
Կայսրությունների համար մարդն արժեք չէ. Դոնեցկի խրախճանքը ու դրան Լավրովի նման փորձառու դիվանագետի սառնասիրտ ու խրախուսական արձագանքը ասվածի վկայությունն են....
Դոնեցկում հուլիսի 24-ին ռուսամետ անջատականների կազմակերպած ուկրաինացի ռազմագերիների «շքերթը» հարուցել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զայրույթը: Մինչ Ուկրաինան Կիևի կենտրոնում տոնում էր անկախության օրը, երկրի արևելքում անջատականները Դոնեցկի կենտրոնում ուկրաինացի ռազմագերիների շքերթ էին կազմակերպել:
Մարդկանց նվաստացնում ու ծաղրում էին:Աշխարհր ցնցված է, մինչդեռ Մոսկվան տեղի ունեցածի մեջ ծաղրուծանակ չի տեսնում: Իրականում, այս գազանության հեղինակը հենց Մոսկվան է՝ սրանով ի ցույց դնելով իր վերաբերմունքն ուկրաինացիների, ընդհանրապես՝ մյուս ժողովուրդների անկախության հանդեպ, որոնց Մոսկվայում համարում են իրենց հպատակը: Ի դեպ, դա պիտի հասկանար նաև Դոնեցկի կենտրոնում ժանտախտից առաջ խրախճանքի մատնված ամբոխը. Դոնեցկի կամ Լուգանսկի բնակչությունը, նրանց հոգսերը Կրեմլին չեն հետաքրքրում. այդ մարդիկ ընդամենը թնդանոթի միս են՝ կայսերական հավակնություններ բավարարելու համար:Կայսրությունների համար մարդն արժեք չէ. Դոնեցկի խրախճանքը ու դրան Լավրովի նման փորձառու դիվանագետի սառնասիրտ ու խրախուսական արձագանքը ասվածի վկայությունն են....
Սուրեն Սուրենյանց