▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսաստանի հասցեին Հայաստանից հնչող հակասական խոսքերի հեղինակները պետք է պարզաբանում տան». Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանի հասցեին Հայաստանից հնչող հակասական խոսքերի հեղինակները պետք է պարզաբանում տան։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Տարածաշրջանը պետք է ապրի կայուն և տնտեսապես արդյունավետ։ Արտերկրում, նախևառաջ, հետխորհրդային տարածքում ռուսական հյուպատոսական ներկայության ընդլայնումն այն գիծն է, որը հիմա տանում է Ռուսաստանը։ Սյունիքում բավական հաճախ եմ լինում, ես սիրում եմ այդ մարզը։ Այս անգամ այցս առանձնակի բնույթ էր կրում` հաշվի առնելով ողբերգական այն իրավիճակը, որը ստեղծվել է ԼՂ-ից հայերի հեռացման հետ կապված։ Նրանց ցավը մենք ընկալում ենք որպես մեր սեփականը, քանի որ մեր կապերը շատ խորն են, տևական, և այն, ինչ ապրում է հայ ժողովուրդը, միշտ Ռուսաստանում ընկալվել է որպես ինչ-որ անձնական բան։ Նիկոլ Փաշինյանը ԼՂ-ի հայաթափման համար մեղադրում է ռուս խաղաղապահներին ու ՄԱԿ-ին։ Բավական է տեսնել, թե ինչպես են զարգանում երկու երկրների տնտեսական կապերը` հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը նախորդ տարի 5 մլրդ դոլար է կազմել, իսկ այս տարի այն էլ ավելի մեծ տեմպերով է աճում. առաջին 8 ամիսների ընթացքում այն արդեն գերազանցել է 4 մլրդ դոլարը։ Հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հակասական հայտարարությունների հեղինակները պետք է պարզաբանում ներկայացնեն, որպեսզի բոլորին հասկանալի լինի։ Մեր երկրների, ժողովուրդների համար այդ թեման իսկապես շատ կարևոր է, այդ պատճառով ցանկալի է հստակություն ունենալ։ Ռուսաստանի համար Հարավային Կովկասը մեր մեծ տան մի մասն է, քանի որ իսկապես դրանից շատ բան է կախված, և մեզ համար այն կենսական կարևորություն ունեցող տարածաշրջան է։ Հասկանալի է, որ Ռուսաստանն իր շահերն ունի, և նա դրանք առաջ է մղելու է, իրականացնելու է։ Սակայն ես լիովին համոզված եմ, որ Ռուսաստանի կարևորագույն, առանցքային շահերից մեկն այն է, որ տարածաշրջանում լինի հանգիստ, որպեսզի այստեղ ռազմական սրացումներ չլինեն, և որպեսզի այստեղ իսկապես պայմաններ ստեղծվեն կայուն և տնտեսապես արդյունավետ կյանքի համար»,- ասել է դեսպանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին