ԵՄ նոր պատժամիջոցների շրջանակներում ակտիվորեն քննարկվում է ռուսական բանկերին միջազգային փոխանցումների SWIFT համակարգից հանելու հարցը: Արդյունքում, Ռուսաստանից հնարավոր չի լինի փոխանցումներ կատարել դեպի արտասահման:
Եթե այդ պատժամիջոցները իրականություն դառնան, ապա Հայաստանը կզրկվի տարեկան ավելի քան 2 մլրդ դոլար տրասնֆետներ ստանալու հնարավորությունից, ինչի հաշվին ապրում ենք ավելի քան 15 տարի:
Պետական բյուջեի չափ ֆինանսական կախվածություն մեկ այլ երկրից՝ տնտեսության կործանման լավագույն դրսևորումն է:
Մնացածը հեքիաթներ են՝ տնտեսական աճ, աշխատատեղեր, աշխատավարձի բարձրացում, ստվերի կրճատում...