▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը պատրաստվում է «շուտափույթ կերպով» գլխավոր հյուպատոսություն բացել Սյունիքում

Երեկ Մեղրիում կայացել է Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման հարցով ՌԴ ԱԳՆ առաջնային խմբի ղեկավարի հանդիպումը Մեղրիի քաղաքապետի հետ։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Սյունիքի մարզում ռուսաստանյան նոր հյուպատոսական հիմնարկի «շուտափույթ բացման հեռանկարները», որը զգալիորեն կդյուրացնի Հայաստանի հարավում ապրող ՌԴ քաղաքացիների համար հյուպատոսական ծառայություններից օգտվելը։

«Բացի այդ, արձանագրվեց, որ նոր Գլխավոր հյուպատոսությունը ներդրում կունենա ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում, ինչպես նաև կնպաստի մշակութային-հումանիտար, առևտրատնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը», - ասված է հաղորդագրությունում։

Կապանում արդեն մոտ մեկ տարի գործում է Իրանի հյուպատոսությունը, Ֆրանսիան ևս, ինչպես այս շաբաթ Երևանում հայտարարեց երկրի արտգործնախարար Կատրին Կոլոննան, պատվո հյուպատոս է նշանակել Սյունիքի մարզում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին