Ռուսաստանը պատրաստ է նպաստել Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Անկասկած, մենք պատրաստ ենք աջակցել մեր գործընկերներին»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափով աշխատանք է տարվել՝ ուղղված երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։ |
«Ռուսաստանը պատրաստ է նպաստել Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը»․ Պուտին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet