Ռուսաստանը չափից շատ է զբաղված աշխարհաքաղաքական հարցերով, որպեսզի աջակցի Հայաստանին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում, գրում է Aljazeera-ն։ Այս մասին պարբերականին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ «Ռուսաստանը ձեռքերը լվացել է Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո։ Հարավային Կովկասը, Ղարաբաղն այլևս Ռուսաստանի ուշադրության կենտրոնում չեն։ Մենք չունենք ռուսական զենքեր, ինչպես նախկինում էր։ Ռուսաստանն զբաղված է Ուկրաինայի հարցով։ Քաղաքական տեսանկյունից, դուք գիտեք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն օր չի նայում ԼՂ քարտեզին, նա այլ քարտեզի է նայում»,- ասել է Իսկանդարյանը։ |
Ռուսաստանը չափից շատ է զբաղված աշխարհաքաղաքական հարցերով, որպեսզի աջակցի Հայաստանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet