«Այն, ինչ տեղի ունեցավ հունվարի 12-ին՝ Գյումրիում, ցնծեց ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ աշխարհը: Այն, ինչ կատարվեց տականքի ձեռքով՝ ամենարտառոց, սահմռկեցուցիչ հանցագործություններից մեկն էր, որի պատճառով իրական վտանգ էր առաջացել հայ-ռուսական հարաբերություններում: Երկրաշարժ տեսած և այս ողբերգությունը տանող գյումրեցիներս պահանջում ենք, որ հայ իրավապահներն իրականացնեն գործի քննությունը՝ ռուս իրավապահների մասնակցությամբ, և ոչ հակառակը: Մեր պահանջն արդար է և հանցագործին պետք է հանձնեն հայկական արդարադատությանը: Դեռ 1999 թվականին նույն ռազմաբազայի 2 զինվորների կողմից Գյումրու շուկայի տարածքում անմեղ մարդիկ սպանվեցին, ունեցանք բազում վիրավորներ: Ուստի, անհրաժեշտ է այդ ռազմաբազայի ղեկավարությանը և պատասխանատուների նկատմամբ քրեական գործ հարուցել: Ի վերջո, նրանք են հետևում իրենց զինվորներին: Վերջինները ՀՀ սահմանն են պաշտպանում, թե՞ անմեղ մարդկանց են սպանում»,-ԱԺ-ում հայտարարեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Ռուսական ռազմաբազայի ղեկավարության նկատմամբ պետք է քրեական գործ հարուցել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet