▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը դավաճանություն է Հայաստանի պետական շահերի նկատմամբ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը դավաճանություն է Հայաստանի պետական շահերի նկատմամբ։

Կապիտուլյանտ Փաշինյանն ասել է, որ առավելություն չի տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ․

Սա Նիկոլի կողմից հնչեցված հերթական դուրակությունն է։

100 տարի առաջ էլ հրաժարվեցինք Ռուսաստանի հետ դաշնակցությունից ու ընտրեցինք Արեւմուտքը։

Ավելին. եղան գործիչներ, որոնք ասում էին՝ թուրքն է Կովկասի ժողովուրդների պաշտպանը ռուսից։

Բայց թուրքը գրավեց Հայաստանի կեսը, իսկ Արեւմուտքի խնձորին էլ չէր։

Նիկոլը հիմարաբար կրկնում է նույն սխալը։

Ռուսատանից հեռացումը հղի է լուրջ վտանգներով, հասկացեք վերջապես։

Ուզածներդ ի՞նչ է։

Հայաստանը դառնա՞ 10.000 քառ.կմ, ինչպես Բաթումի ու Ալեքսանդրապոլի պայմանագրերի ժամանակ։

Թե՞ որ Զեյնաբ լսեք ու Բաքվի ռադիո՝Հայաստանը դարձնելով նատօական վեցնոցների զբոսավայր։

Հիմարությունն էլ պետք է սահմաններ ունենա վերջապես»,- գրել է նա։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին