Վերահսկիչ պալատն ասում է, որ ռուսական 500 մլն դոլար վարկի տոկոսադրույքը նախորդ տարում 0,36%-ով ցածր էր կառավարության կողմից հենց այդ ժամանակ թողարկված եվրաբոնդերի, որով փակվեց ռուսական պարտքը, տոկոսադրույքից, ինչը արտաքին պարտքի ոչ արդյունավետ կառավարման դրսևորում է: Դրան ֆիննախից պատասխանել են, որ ռուսական պարտքի տոկոսադրույքն ամենացածրն էր այդ ժամանակ և որպես լողացող տոկոսադրույք կարող էր բարձրանալ ավելին, քան եվրաբոնդինն է: Քանի որ վարչակազմը «խիստ դրական» փորձառություն ունի միջազգային գների առումով (հիշենք տարիներ առաջ կատարված ոսկու պաշարների վաճառքի հակապետականամետ դրվագը), ապա կարծում եմ, որ անցյալ տարի հատուկ մեդիումներ (կոնտակտյորներ) են «գործարկվել», որոնք էլ տեղեկություններ են ստացել ռուսական վարկի տոկոսադրույքի հնարավոր թանկացման վերաբերյալ:
Ռուսական պարտքի տոկոսադրույքը կարող էր բարձրանալ ավելին, քան եվրաբոնդինն է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet