▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական որևէ ընկերություն զերծ չի կարող լինել կոռուպցիայից

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել մի քանի միլիարդ դրամի չարաշահումների կասկածանքով: 2009-ին, երբ վերջինս նշանակվեց այդ պաշտոնին, ոչ մեկը չէր կարող կանխագուշակել նման ավարտ:

Եթե ընդհանրացնենք այս երևույթն ու տարածենք Հայաստանում գործող ռուսական այլ կազմակերպությունների վրա, ապա մի օր էլ հարց չի՞ ծագի գազի ու հոսանքի սակագների փոփոխությունների առումով: Ու նաև չի՞ քննարկվի, թե ինչու էր սպառողների շահերը պաշտպանելուն կոչված անկախ հորջորջված հանձնաժողովը պաշտպանում հենց մոնոպոլիստների շահերը:

Հուսով եմ, որ դա անպայման տեղի կունենա և հենց իշխանափոխությունից հետո, որպեսզի «հարգարժան» հանձնաժողովականներին հարցեր տալու և նրանց պատասխանները լսելու ակնկալիք ունենանք: Իսկ որ ռուսական որևէ ընկերություն զերծ չի կարող լինել կոռուպցիայից՝ դա կարծես թե ապացուցելու կարիք չունի:

Վախթանգ Սիրադեղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին