▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական կողմը որոշել է հայկական կողմի «պարտքը» մարել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ այս նիստը ապրիլի 8-ին պետք է տեղի ունենար Երեւանում, սակայն ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմով պայմանավորված միջոցառումը տեղափոխվեց Մոսկվա, քանի որ Հայաստանի ԵՏՄ «գործընկեր» երկրները չէին ցանկացել այդ լարված օրերին Երեւան գալ եւ Ադրբեջանին նեղացնել: Նիստի վերաբերյալ տարածված հաղորդագրություններից ակնհայտ է դառնում, որ դրա ընթացքում ոչ մի կարեւոր որոշում չի կայացվել: Եւ ոչ պաշտոնական խողովակներով խոստացված խիստ ելույթի մասին էլ չիմացվեց:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նիստը պարտադրված եւ ձեւական է տեղի ունեցել, քանի որ արդեն ծրագրված է եղել: Սակայն նիստի «հմայքը» ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկն էր՝ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը գումարել մեկ ամսից՝ մայիսի 20-ին Երեւանում:

Ի դեպ, մինչ այդ Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովն առաջարկել էր հաջորդ նիստը գումարել աշնանը իրենց մայրաքաղաքում՝ Մինսկում: Բայց, ինչպես երեւում է, ռուսական կողմը որոշել է հայկական կողմի առջեւ ունեցած «պարտքը» մարել»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին