Ռուսական «Голос» նախագծում շարունակվում է «կույր» լսումների փուլը։ Երեկ նախագծում ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Դունոյանը։ 21-ամյա Սոնան կատարեց բրիտանացի Էն Մարիի Ciao Adios երգը, սակայն նրա ելույթը տպավորություն չգործեց ժյուրիի անդամների՝ Բաստայի, Կոնստանտին Մելաձեի, Շնուրի և Անի Լորակի վրա։Աղջիկը չանցավ հաջորդ փուլ:
Անի Լորակը խնդրեց, որ աղջիկը հայկական երգ կատարի, եւ այստեղ Սոնան իսկապես հիացրեց բոլորին։ Նա կատարեց Ինգա և Անուշ Արշակյանների հայտնի «Գութան» երգը:
Հիշեցնենք, որ երեկվա կույր լսումներին իր ելույթով ժյուրիին և հանդիսատեսին գերեց Սերգեյ Հարությունովը, ում ելույթի ժամանակ շրջվեցին ժյուրիի բոլոր չորս անդամները:
Սերգեյն ընտրեց Բաստայի թիմը, սակայն դրանից առաջ հոր հետ ցնցեց բեմը՝ նրանք կատարեցին Ջերի Լի Լյուիսի Great Balls of Fire երգը: