«Ռուսական գազից մի օր պետք է հրաժարվենք, որ կարողանանք անկախ ապրել»,-24-ի եթերում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ *** |
«Եթե էդ մարդիկ ստեղ ժենգյալով հաց են թխում, եկել են, օգնում են՝ ժենգյալով հաց են թխում, էդ հեչ բան չի ասո՞ւմ»,- 24-ի եթերում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ Նա անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին՝ մեջբերեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի՝ օրերս Երևանում արցախցի կանանց հետ ժենգյալով հաց պատրաստելը: «Գաղտնիք ա, որ չեմ բացում, ժենգյալով հացի արդյունքը հետո կտեսնեք։ ԱՄՆ-ն չի հայտարարում, բայց ամեն ինչ էլ կանի, էդքան թույլ պետություն չի, որ Ադրբեջանի հետ նեյնիմ-նեյնիմ խաղա, ինքը պատժել էլ գիտի, ամեն ինչ էլ գիտի։ Ադրբեջանին կստիպեն խաղաղության պայմանագիր կնքել»,-ասաց Մելքոնյանը։ |
«Ռուսական գազից մի օր պետք է հրաժարվենք, որ անկախ ապրենք»․ ՔՊ-ական
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet