Ռուսական առաջին ալիքի «Наедине со всеми» հաղորդման հյուրը լեգենդար Շավարշ Կարապետյանն է, ով 11-անգամ դարձել է աշխարհի ռեկորդակիր, 17-անգամ աշխարհի չեմպիոն, 13-անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն ջրասուզալող սպորտաձևում։
Դահլիճը ծափողջույններով ու հոտնկայս է դիմավորում լեգենդար ջրասուզակին: Հաղորդումն անդրադառնում է Շավարշ Կարապետյանի կյանքի տարբեր դրվագների՝ շեշտելով հատկապես վերջինիս հերոսություն: Հիշեցնենք, որ 1976 թվականի սեպտեմբերի 16-ին Շավարշ Կարապետյանը փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին, նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և տեսնելով կատարվածը անմիջապես ջուրն է նետվել՝ օգնություն ցուցաբերելով խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել է տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերել 20 ուղևորի։
Մանրամասները՝ հաղորդման տեսանյութում.