▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս-ղազախական հակամարտությունն ական ԵԱՏՄ-ի հիմքում

ԵԱՏՄ բնույթի շուրջ Ռուսաստանի ու Ղազախստանի դիրքորոշումները միշտ էլ տարբեր են եղել:
Մոսկվայի համար ԵԱՏՄ-ն առաջին հերթին քաղաքական գործիք է, որի միջոցով Ռուսաստանը ֆորմալիզացնում է իր ազդեցությունը հետխորհրդային տարարծքում:
Սակայն ռուսներն այս հարցում առանձնակի հաջողությունների չեն հասել: Ուկրաինական ճգնաժամը լավագույնս ցույց տվեղ երեք երկրների դիրքորոշումների տարբերությունը. Ռուսաստանը հակամարտության կողմ է, Բելառուսը փորձում է միջնորդ լինել, Ղազախստանը չի թաքցնում իր ջերմ վերաբերմունքը Կիևի հանդեպ:
Աստանայի համար ԵԱՏՄ-ն, առաջին հերթին, տնտեսական նախագաիծ է ու բնավ պատահական չէ, որ Ղազախստանի նախագահը նաև այդ պատճառաբանությամբ բացահայտ կամ քողարկված ընդդիմանում է միությանը Հայաստանի անդամակացությանը:
Բայց այն, ինչ վերջին օրերին տեղի է ունենում Պուտին-Նազարբաև լեզվակռվի տեսքով՝ կարող է հանգեցնել լուրջ հետևանքների՝ ընդհուպ պատճառ դառնալով ԵՍՏՄ-ի չկայացման:
Ուկրաինական դեպքերից հետո, հետսովետական էլիտաները անհանգիստ են. ասենք, նույն Նազարբաևը չի կարող վստահ լինել, որ Ռուսաստանի ագրեսիվ նախագահը մի օր էլ հենց Ղազախստանում չի խաղարկի ուկրաինական սցենարը, մանավանդ որ՝ ռուսական գործոնը Կենտրոնական Ասիայի այս երկրում շատ ուժեղ է ու երկրի կայունությունն էլ կարող է խաթարվել, եթե մեծ հեղինակություն վայելող Նազարբաևը հեռանա իշխանությունից:
Վլադիմիր Պուտինն էլ ագահ չէ ու լարվածությունը բորբոքելու առիթներ է տալիս:
Օգոստոսի 29-ին «Սելիգեր» երիտասարդական ճամբարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել սենսացիոն, նույնիսկ՝ սկանդալային հայտարարությամբ:
Խոսելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մասին՝ Պուտինը հայտարարել է, որ Ղազախստանը ստեղծվել է մի տարածքում, որտեղ երբեք չի եղել պետություն, որ «ղազախները երբեք պետականություն չեն ունեցել»:
Սա պատասխան էր Նազարբաևի ավելի վաղ արած հայտարարության:
Օգոստոսի 24-ին, Նուրսուլթան Նազարբաևը ղազախական «Խաբար» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր՝ Ղազախստանն իրավունք ունի դուրս գալու Եվրասիական Միությունից, եթե պայմանագրում ամրագրված կանոնները չեն կատարվում:
Մի խոսքով, ԵԱՏՄ-ի հեռանկարը գնալով ավելի մշուշոտ է դառնում՝ նույնքան մշուշոտ դարձնելով այդ չկայացած, բայց անհաշտ միությանը Հայաստանի անդամակցելու հեռանկարը...

 

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին