Ռուս վիդեոբլոգեր Վալերի Լովիգինը ստիպված է եղել ներողություն խնդրել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի մասին իր ռեպորտաժի համար` ադրբեջանցիների սպառնալիքներից հետո, ովքեր վիրավորվել են Լովիգինի խոսքերից: Այս մասին հայտնում է Readovka հրատարակության Telegram ալիքը:
Ռեպորտաժում Լովիգինը ցուցադրում է Բաքվի գիշերային կյանքը: Օրինակ, նա հարբած վիճակում մտնում է Ադրբեջանի մայրաքաղաքի գիշերային ակումբներ, շփվում մարդկանց հետ: Դժգոհություն է առաջացրել վիդեոբլոգի այն մասը, որտեղ ռուս տղամարդը պատմում է, թե ինչպես են տեղացի տղամարդիկ հաղթահարում սեքսի բացակայությունը, օրինակ ՝ դիմում են զոոֆիլիայի և համասեռամոլության: Բլոգերը ցույց է տվել նաեւ մի գեյ մարմնավաճառի, ով մեկ գիշերվա ընթացքում 4-5 պատվեր է ունենում:
Ալիքի տվյալներով՝ սպառնալիքներ են հնչել ադրբեջանական Telegram ալիքներից մեկի բաժանորդներից, որում տղամարդիկ գրել են, թե մոտ 20-25 ադրբեջանցիներ պատրաստվում են պատժել բլոգերին:
«Ես ցանկանում եմ ներողություն խնդրել ողջ ադրբեջանական ժողովրդից այս միջադեպի համար, այն բառերի համար, որոնք թույլ եմ տվել ինձ ասել, այդ արտահայտությունների համար: Ես անկեղծորեն իմ սրտի խորքից լիովին գիտակցում եմ իմ սխալը և խոսք եմ տալիս, որ սա այլևս երբեք չի կրկնվի», - ասել է բլոգերը նոր տեսանյութում: Նա հավելել է, որ հույս ունի, որ, ըստ նրա, «շատ բարեկամ» ադրբեջանցի ժողովուրդը կկարողանա ներել իրեն: