▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոգոզինին պետք է «persona non grata» հայտարարել Հայաստանում.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը երեկ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ոչ կոռեկտ բառապաշար է օգտագործել՝ խոսելով Ադրբեջանին Ռուսաստանի զենքի վաճառքի եւ դրա հետ կապված Հայաստանում հնչած դժգոհությունների մասին. «Իմ այցելությունից հետո դեմագոգիա է սկսվել այնտեղ ահավոր... չեմ ուզում մատնացույց անել, բայց մարդիկ իրենց լավ չպահեցին»,-ասել է Ռոգոզինը:

Խոսքը վերաբերում է անցյալ ամսվա սկզբին Բաքու կատարած նրա այցին, որի նպատակը երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունն էր: Լրագրողի դիտարկմանը, թե պատերազմ է, հասկանալի է, Ռոգոզինը էլ ավելի կոպիտ է պատասխանել. «Պատերազմը սառնասրտություն է պահանջում, ոչ թե ինչ-որ լղոզված փսլինքներ, այն էլ՝ քարոզչական»: Ռուս պաշտոնյան հերթական անգամ կրկնել է ռուսական կողմի բացատրությունը, թե ինչու են իրենք զենք վաճառում Ադրբեջանին, այն դեպքում, երբ Հայաստանն իրենց դաշնակիցն է, իսկ ՀՀ-ն եւ Ադրբեջանը՝ պատերազմական հարաբերությունների մեջ:

«ՌԴ-ի համար Հայաստանը ռազմավարական դաշնակից է, որի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն: Ադրբեջանը մեր դաշնակիցը չէ, բայց մեր ստրատեգիական գործընկերն է տարածաշրջանում, որի հետ մեզ շատ բան է կապում տնտեսական առումով, նաեւ մեծ է ադրբեջանական համայնքը ՌԴ-ում: Եվ նրանք մեզ վճարում են ռուսական զենքի դիմաց»,-ասել է նա, եւ հայտարարել, որ իրենք զենքի վաճառքի ժամանակ գիտեն, թեռ ինչպես պահպանել հավասարակշռությունը, ինչը պատերազմը զսպող մեխանիզմ է:

«Ձեզ թվում է, մյուսնե՞րն էլ կդադարեցնեն զենք մատակարարել: Երբ մենք գնանք այդտեղից, դադարենք լինել թե Հայաստանի, թե Ադրբեջանի ստրատեգիական գործընկերը, այնտեղ կհայտնվեն տղաներ, որոնք ավելի «հմտացած են» քաղաքականության մեջ, եւ նրանք այդտեղ իսկական մսաղաց կսարքեն՝ մեծ թվով զոհերով»,-իրենց մոտեցումն այսպես է բացատրել ՌԴ փոխվարչապետը:

Այս հարցազրույցից հետո Դմիտրի Ռոգոզինին Հայաստանում «պերսոնաժ նո գրատա» հայտարարելը միանգամայն ընկալելի կլինի բոլորի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին