▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի խնամու ունեցվածքը.«Ժողովուրդ»

«ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանը՝ նույն ինքը՝ Ռոբերտ Քոչարյանի խնամին, անցած 2014 թվականին 120 հազար դոլարով ձեռք է բերել «Mercedes-Benz 500 Տ» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք պատգամավորի 2014 թվականի հայտարարագրից: Նույն փաստաթղթի համաձայն՝ պատգամավորի դրամական միջոցները 2014 թվականի տարեվերջին կազմել են 123 մլն դրամ: Մինչդեռ նրա տարեկան աշխատավարձը եղել է 4 մլն 582 հազար դրամ:

 

Տեղեկացնենք, որ Վոլոդյա Բադալյանի կնոջ՝ Ազատուհի Նալբանդյանի հայտարարագրի համաձայն՝ նրան անցած տարի վերադարձրել են 29 մլն 241 հազար դրամի չաւիով փոխառությունը, կամ այլ կերպ ասած՝ պարտքով տրված գումարը: Հավելենք, որ պատգամավորի տիկնոջ դրամական միջոցները 2014-ի տարեվերջին կազմել են 90 մլն դրամ և 62 հազար դոլար»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին