▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի որդին և ծառայել է բանակում, և մասնակցել է վերջին պատերազմին. Բորիս Մուրազի

Բորիս Մուրազին տելեգրամյան իր ալիքում գրում է.

Երեկ եթերում խոսում էինք նախկին իշխանավորների որդիների բանակում չծառայելուց և պատերազմին չմասնակցելուց։ Արդարության համար նկատենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին և ծառայել է բանակում, և մասնակցել է վերջին պատերազմին։ Ցավալի է նաև նկատել, որ նման դեպքերը եզակի են եղել։ Նիկոլը հենց էլիտայի որդիների համատարած բանակից թռնելու հանգամանքը ևս մեկ անգամ շահարկելու համար իր որդուն շոու բեմադրելով ուղարկեց բանակ։ Հայաստանում մենք պետք է հասնենք մի մթնոլորտի, որ Ազգային բանակում ծառայելը համարվի բնական երևույթ, ոչ թե առանձնահատուկ մի սխրանք։ Ցավոք հիմա շատ հեռու ենք դրանից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին