Երեւանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)։ Այս մասին հայտնելէ ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղարը Մարինա Օհանջանյանը:
ՀՔԾ-ից հայտնել են նաև, որ Նազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Կարդացեք նաև՝Ռոբերտ Նազարյանի նախկին տեղակալն ու հանձնաժողովի անդամները ձերբակաված են. նոր մանրամասներ