▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիտա Սարգսյանին պաշտպանության նախարարի կնոջ ակտիվությունը դուր չի գալիս.«Ժողովուրդ»

Վերջին շրջանում բավականին լարվել են Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի փոխհարաբերությունները: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը տարբեր շրջանակներում արդեն սկսել է բարձրաձայնել, որ պաշտպանության նախարարի կնոջ ակտիվությունն իրեն դուր չի գալիս: Բանն այն է, որ Ռուզաննա Խաչատրյանը  վերջին ամիսներին բոլոր պաշտոնական միջոցառումների ամենասպասված հյուրն է, լուսանկարվում է ծաղիկներին համապատասխան գույնի վերնազգեստներով, հարցազրույցներ է տալիս, սոցցանցում գրառումներ անում: Իսկ նախկինում նման միջոցառումների «աստղը» Ռիտա Սարգսյանն էր, որը հասցրել էր սիրվել: Մեզ հայտնի դարձավ, որ Ռիտա Սարգսյանն իր դժգոհությունը այսպես է փաստարկել՝ ժամանակին ինքն էլ է նույն կարգավիճակում եղել, բայց իրադարձություններից առաջ չի ընկել եւ երբեք չի փորձել Բելլա Քոչարյանին «ձեռնոց նետել»՝ համբերատար սպասելով իր «հերթին»:  

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին