Ֆրանսուհին Նյու Յորքի փողոցներից մեկում բախվելով հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրին՝ նրան անօթևանի տեղ է դրել և պիցցա հյուրասիրել:
Ֆրանսուհու խոսքերով՝ ինքն ամուսնու և 15-ամյա որդու հետ զբոսնելիս է եղել Նյու Յորքի Կենտրոնական կայարանում, երբ տեսել է աղբամանում ինչ-որ բան փնտրող տղամարդուն, ով արտաքինից անօթևանի է նման եղել:
Պարզվում է, որ զբոսաշրջիկները պատահաբար ներկա են գտնվել Ռիչարդ Գիրի մասնակցությամբ «Time Out of Mind» ֆիլմի նկարահանման հրապարակում:
«Նա ինձ հարցրեց, թե ինչ կա ձեռքիս տոպրակում: Ես պատասխանեցի՝ պիցցա: Նա շնորհակալություն հայտնեց և ասաց. «Թող Աստված պահպանի Ձեզ»,- պատմել է ֆրանսուհին:
Ռիչարդ Գիրին անօթևանի տեղ են դրել և պիցցա են հյուրասիրել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet