Այսօր ազատ Արցախը 23 տարեկան է, և այդ առիթով սպասելի էին, որ հարևան երկրի մամուլում տեղ կգտնեն օրվա թեմայով զավեշտալի հրապարակումներ: Եվ ահա «ԱՊԱ» գործակալությունը ««РИА Новости» допустило провокацию в отношении Азербайджана» Վերնագրով հոդվածի ներքո գրում է.
««РИА Новости» լրատվական գործակալությունը հերթական անգամ սադրել է Ադրբեջանին՝ տեղադրելով Արցախի անկախության օրվան նվիրված հոդված»:
Նշված է, որ մասնավորապես «РИА Новости»-ին հերթական անգամ «խեղաթյուրել է» Ադրբեջանի «տարածքային ամբողջականության մասին ճշմարտւթյունը» և գրել, որ «Լեռնային Ղարաբաղը եղել է Հայաստանի կազմում»:
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր, պատմական գիտությունների դոկտոր Մուսա Գասիմլին կրկնել է ադրբեջանական քարոզչամեքենայի հիմնական կեղծիքը, թե Հարավային Կովկասում հայերը «եկվոր» են: