«Հրապարակ»-ը գրում է. «Այս օրերին Ռուսաստանից հերթական փորձագիտական խումբն է գործուղվել Հայաստան: ՌԴ իշխանությունը «դեսանտ» է իջեցրել` պարզելու հակառուսական տրամադրությունների աճի պատճառները։ Նրանք հանդիպելու են հասարակական տարբեր խմբերի հետ։ Սա վերջին տարիներին ռուսական կողմի առաջին նախաձեռնությունը չէ, պարբերաբար նման այցեր են իրականացնում, սակայն դրանից հետեւություններ չեն անում և չեն գիտակցում, թե որտեղ են իրենց սխալները: Իսկ դրանք, եթե կարճ ձեւակերպենք, Արցախում իրենց պահվածքն է և հայ հասարակության հետ աշխատելու անկարողությունը»: |
ՌԴ իշխանությունը «դեսանտ» է իջեցնելու Հայաստանում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet