▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող հայը հայտնաբերվել է

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` ապրիլի 3-ին, ժամը 10.15-ին, Երեւանի Մովսես Խորենացու փողոցից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Աշոտ Ա.-ն, հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Նշվում է, որ նա 2012 թ. դեկտեմբերի 27-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին