▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆիի քաղաքական ֆիասկոն

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ապրում է իր քաղաքական մայրամուտը՝ չնայած անցյալ տարվա սկիզբը նրան քաղաքական խոսուն հեռանկար էր խոստանում։
Նախագահական ընտրություններից հետո՝ Հովհաննիսյանը զարմացած էր, որ ոչինչ չանելով՝ այդքան ձայն է ստացել։
Հետո՝ իրականության զգացումը կորցրեց, իրեն նախագահ հռչակեց, բայց երդվելու ու կառավարություն ձևավորելու համարձակություն չունեցավ։
Իշխանության երկխոսության առաջարկը մերժեց, բայց ոստիկանապետի՝ կոլեկտիվ աղոթքի առաջարկը նրան Ծիծեռնակաբերդի բարձունք հասցրեց։
Ընդդիմության ոչ մի թեկնածու՝ ընտրություններից հետո, այսպիսի անփառունակ անկում չէր ապրել, քաղաքական ու բարոյական նման մաշվածություն չէր ունեցել։
Րաֆֆուն հումորով է վերաբերվում հասարակությունը, նա կորցրել է կուսակիցների վստահությունը, վերահսկողությունը սեփական խմբակցության հանդեպ։
Նա քաղաքականության մասին հիշում է, երբ մեկ–մեկ Ամերիկայից վերադառնում է՝ Հայաստանում անցկացնելով արձակուրդը։
Թերևս, Րաֆֆուն նրա ընկերները խնդրեն՝ հրաժարվել նման «արձակուրդների» գաղափարից։
Այդ դեպքում՝ «Ժառանգությունը» գուցե շանս ունենա…

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին