Լրատվամիջոցներն օրեր շարունակ քննարկում են երգչուհի Քրիստինե Պեպելյանի հայտարարությունն այն մասին, որ վերջինս չի մասնակցելու դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում մի քանի արտիստների մասնակցությամբ կայանալիք համերգին, չնայած, նախապես ընդունել էր հրավերը: Բանն այն է, որ համերգի կազմակերպիչները առաջարկ անելիս երգչուհուն չեն տեղեկացրել, որ համերգը լինելու է բարեգործական, իսկ, երբ համաձայնության չգալու արդյունքում Քրիստինեն հրաժարվել է ելույթ ունենալ, համայն հայությանը ներկայացրել են, թե երգչուհին չի ցանկանում երգել մանկատան երեխաներին երաժշտական գործիքներ գնելու համար գումար հավաքելու նպատակով կազմակերպված համերգին: Ստացվում է, որ Բիզնես նյուզ ընկերության տնօրենը` ոմն Աստղիկ Խաչատրյանը մտահոգ է մանկատան երեխաների խնդիրներով, իսկ երգչուհի Քրիստինե Պեպելյանը` ոչ: Այնինչ, շատերին հայտնի է, որ հաճախ նմանատիպ համերգների արդյունքում հավաքված գումարների միայն չնչին մասն է հասնում հասցեատիրոջը, իսկ առանց սեփական շահի, նման կազմակերպությունների տնօրենները, քիչ հավանական է, որ հանձն առնեն համերգ կազմակերպելու նման ծանր աշխատանքը: Ինչ վերաբերվում է Քրիստինեին, նա բազմիցս ելույթ է ունեցել եւ վստահ է, որ դեռ ելույթ կունենա բարեգործական համերգներին, իհարկե, եթե կազմակերպիչները վստահություն ներշնչեն:
Araratnews.am-ի թղթակիցը կապ հաստատեց Քրիստինե Պեպելյանի հետ` ցանկանալով լսել եղելության իր տարբերակը: Երգչուհին ասաց.
- Նախ ուզում եմ նշել, որ աստղերից որեւէ մեկին չի զգուշացվել, որ համերգը լինելու է բարեգործական, բոլորին ասվել է, որ ուղղակի հավաքական համերգ է: Օրեր առաջ ինձ զանգեց Կրիստինա անունով մի աղջիկ (ինձ հետ նույնիսկ Աստղիկը չի խոսել), ասաց, որ հավաքական համերգ ենք անում եւ ուզում ենք, որ երկու երգով մասնակցես: Ես հարցրեցի, թե ինչ համերգ է լինելու, նա ասաց՝ ուղղակի դեկտեմբերի մեկին հավաքական համերգ Արամ Խաչատրյանում: Ինքն ինձ առաջարկեց, որ ես իրեն ասեմ, թե ինչ հոնորարով կերգեմ։ Ես ասացի ավելի բարձր թիվ, քան իրենց առաջարկած 400 հազարը. Կրիստինան հարցրեց կլինի՞ 400 հազարով երգես, դա մեզ համար ընդունելի թիվ է, ես ասեցի խնդիր չկա` թող լինի նենց, ոնց Ձեզ է հարմար: Այն դեպքում, որ դրանից առաջ, երբ ես առիթ եմ ունեցել իրենց հետ աշխատելու, էլի նման բան եղել է, որ մի գումար ենք պայմանավորվել, հետո վճարելու ժամանակը եկել է, էլի ինչ-որ բան պակաս են տվել, բայց ես ձայն չեմ հանել, մտածել եմ՝ լավ, կազմակերպիչներ են, աշխատում են, խնդիր չկա: Պայմանավորվելուց հետո, ես տեսա, որ վահանակներն արդեն տպագրել են, դրանից էլ միառժամանակ անց ինձ զանգեց նույն Կրիստինան, որի հետ ես խոսել էի, ասաց հետեւյալը. Քրիստինե ջան, մեզ 400 հազարը հարմար չի եւ մենք կամ պետք է քեզ պակաս վճարենք (չնշելով, թե որքան), կամ երեւի դու էս անգամ չմասնակցես: Այնսինքն` ե՛ւ պակաս գումարն ինքն առաջարկեց, ե՛ւ չմասնակցելը: Ես հարցրեցի, թե ոնց ա նա պատկերացնում իմ չմասնակցելը, եթե արդեն վահանակների վրա իմ անունն էլ եք գրել, նա պնդեց, որ վահանակներ դեռ չկան, սակայն ես դրանք արդեն տեսել էի: Ինչեւէ, ես վրդովվեցի այդ անլուրջ վերաբերմունքից, նրանից, որ իմ անունն են օգտագործում, եւ, բնականաբար, հրաժարվեցի երգել այդ համերգին, ինքն ինձ պատասխանեց. դե, ինչ ասեմ:
Նույն օրն, ուշ երեկոյան ես իմ ֆեյսբուքյան էջում գրեցի, որ չեմ մասնակցելու այդ համերգին: Հաջորդ օրը երեկոյան ինձ զանգեց այդ Աստղիկը եւ շատ զարմացած, մի քիչ էլ վատ տոնով ինձ ասաց. ես չեմ հասկանում, ինչն ա պրոբլեմը:
Ես ասացի, որ պրոբլեմն այն է, որ Դուք ժամանակ չեք գտնում ինձ հետ խոսելու, ինչին ինքը պատասխանեց. դե ասել ես էլի ասելիքդ: Ես ասացի, Աստղիկ ջան, Դուք իմ անունն եք օգտագործել, ինչին պատասխանեց` Քրիստինե ջան, դա քո գնահատականն է, դու էն մարդը չես, որի անունը ես պիտի օգտագործեմ ու ինչ-որ բաներ ակնկալեմ, թող մի քիչ էլ մենք քեզ գնահատենք:
Մի խոսքով, երբ նրանք հասկացան, որ ես չեմ մասնակցելու այդ համերգին, ամենահեշտ եւ խոցելի տարբերակն ընտրեցին եւ շատ արագ դարձրեցին այն բարեգործական: Այն դեպքում, որ թե՛ երգիչներին այդ մասին չէին զգուշացրել, ե՛ւ թե գովազդային վահանակի վրա այդ մասին ոչինչ գրված չէր: Այսինքն` փորձում են ցույց տալ, թե Քրիստինե Պեպլյանը փողի կռիվ է անում, սակայն դա ուղղակի ծիծաղելի է, օրինակ` ընդամենը օրեր առաջ ես երգել եմ Փարոս երգչախմբի 20-ամյակին նվիրված բարեգործական համերգին, քանզի մարդիկ զանգեցին նորմալ առաջարկեցին՝ ես էլ սիրով համաձայնվեցի:
Բարեգործական համերգ կազմակերպող մարդիկ, երբեք գումար չեն առաջարկում, նրանք ուղղակի, որոշեցին ինձ վատաբանելու եւ այս պատմությունից ազատվելու համար այդ համերգը կոչել բարեգործական:
Այդ նույն Աստղիկը կազմակերպում է նաեւ Համազգային վստահություն կոչվող մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կազմակերպությունների, անհատների, հիմնարկների հետ պայմանավորվածության արդյունքում մրցանակներ է շնորհում: Մրցանակաբաշխությունների ժամանակ եղել են նաեւ երաժշտական համարներ, որոնց մասնակցել են բազմաթիվ արտիստներ, այդ թվում եւ ես: Սա էլ ուղղակի Աստղիկի կազմակերպած հերթական համերգն է, որը կեսից դարձրեցին բարեգործական:
Araratnews.am կայքի թղթակիցը կապ հաստատեց նաեւ երգիչ Մհերի պրոդյուսերի՝ Գեորգի Հարությունյանի հետ, վերջինս մեզ ասաց.
- Համերգի կազմակերպչի հետ ընդհանրապես չենք խոսել, մեզ զանգահարել է Կրիստինա անունով մի աղջիկ, առաջարկել է մասնակցել հավաքական համերգի, բարեգործության մասին խոսք անգամ չի եղել, քանզի Մհերը բարեգործական համերգներին երբեք գումարով չի երգում:
Հարցին՝ արդյո՞ք համերգն ուժի մեջ է, եւ Մհերը մասնակցելո՞ւ է,- Գեորգին պատասխանեց.
- Ոչ, Մհերը չի մասնակցելու, քանզի, եթե կազմակերպիչները նեղացնում են մեր կոլեգային՝ մենք չենք կարող ելույթ ունենալ տվյալ համերգին:
araratnews.am-ը, հիշեցնելով, որ լրատվամիջոցներն օրեր շարունակ քննարկում են երգչուհի Քրիստինե Պեպելյանի հայտարարությունն այն մասին, որ վերջինս չի մասնակցելու դեկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում մի քանի արտիստների մասնակցությամբ կայանալիք համերգին, չնայած, նախապես ընդունել էր հրավերը, ներկայացրել է հարցազրույց երգչուհու հետ:
Ըստ կայքի` բանն այն է, որ համերգի կազմակերպիչները առաջարկ անելիս երգչուհուն չեն տեղեկացրել, որ համերգը լինելու է բարեգործական, իսկ, երբ համաձայնության չգալու արդյունքում Քրիստինեն հրաժարվել է ելույթ ունենալ, համայն հայությանը ներկայացրել են, թե երգչուհին չի ցանկանում երգել մանկատան երեխաներին երաժշտական գործիքներ գնելու համար գումար հավաքելու նպատակով կազմակերպված համերգին:
Ստացվում է, որ Բիզնես նյուզ ընկերության տնօրենը` ոմն Աստղիկ Խաչատրյանը մտահոգ է մանկատան երեխաների խնդիրներով, իսկ երգչուհի Քրիստինե Պեպելյանը` ոչ:
araratnews.am-ին Քրիստինե Պեպելյանն ասել է հետևյալը.
-Նախ ուզում եմ նշել, որ աստղերից որեւէ մեկին չի զգուշացվել, որ համերգը լինելու է բարեգործական, բոլորին ասվել է, որ ուղղակի հավաքական համերգ է: Օրեր առաջ ինձ զանգեց Կրիստինա անունով մի աղջիկ (ինձ հետ նույնիսկ Աստղիկը չի խոսել), ասաց, որ հավաքական համերգ ենք անում եւ ուզում ենք, որ երկու երգով մասնակցես: Ես հարցրեցի, թե ինչ համերգ է լինելու, նա ասաց՝ ուղղակի դեկտեմբերի մեկին հավաքական համերգ Արամ Խաչատրյանում: Ինքն ինձ առաջարկեց, որ ես իրեն ասեմ, թե ինչ հոնորարով կերգեմ։ Ես ասացի ավելի բարձր թիվ, քան իրենց առաջարկած 400 հազարը. Կրիստինան հարցրեց կլինի՞ 400 հազարով երգես, դա մեզ համար ընդունելի թիվ է, ես ասեցի խնդիր չկա` թող լինի նենց, ոնց Ձեզ է հարմար: Այն դեպքում, որ դրանից առաջ, երբ ես առիթ եմ ունեցել իրենց հետ աշխատելու, էլի նման բան եղել է, որ մի գումար ենք պայմանավորվել, հետո վճարելու ժամանակը եկել է, էլի ինչ-որ բան պակաս են տվել, բայց ես ձայն չեմ հանել, մտածել եմ՝ լավ, կազմակերպիչներ են, աշխատում են, խնդիր չկա: Պայմանավորվելուց հետո, ես տեսա, որ վահանակներն արդեն տպագրել են, դրանից էլ միառժամանակ անց ինձ զանգեց նույն Կրիստինան, որի հետ ես խոսել էի, ասաց հետեւյալը. Քրիստինե ջան, մեզ 400 հազարը հարմար չի եւ մենք կամ պետք է քեզ պակաս վճարենք (չնշելով, թե որքան), կամ երեւի դու էս անգամ չմասնակցես: Այսինքն` ե՛ւ պակաս գումարն ինքն առաջարկեց, ե՛ւ չմասնակցելը: Ես հարցրեցի, թե ոնց ա նա պատկերացնում իմ չմասնակցելը, եթե արդեն վահանակների վրա իմ անունն էլ եք գրել, նա պնդեց, որ վահանակներ դեռ չկան, սակայն ես դրանք արդեն տեսել էի: Ինչեւէ, ես վրդովվեցի այդ անլուրջ վերաբերմունքից, նրանից, որ իմ անունն են օգտագործում, եւ, բնականաբար, հրաժարվեցի երգել այդ համերգին, ինքն ինձ պատասխանեց. դե, ինչ ասեմ:Նույն օրն, ուշ երեկոյան ես իմ ֆեյսբուքյան էջում գրեցի, որ չեմ մասնակցելու այդ համերգին: Հաջորդ օրը երեկոյան ինձ զանգեց այդ Աստղիկը եւ շատ զարմացած, մի քիչ էլ վատ տոնով ինձ ասաց. ես չեմ հասկանում, ինչն ա պրոբլեմը:Ես ասացի, որ պրոբլեմն այն է, որ Դուք ժամանակ չեք գտնում ինձ հետ խոսելու, ինչին ինքը պատասխանեց. դե ասել ես էլի ասելիքդ: Ես ասացի, Աստղիկ ջան, Դուք իմ անունն եք օգտագործել, ինչին պատասխանեց` Քրիստինե ջան, դա քո գնահատականն է, դու էն մարդը չես, որի անունը ես պիտի օգտագործեմ ու ինչ-որ բաներ ակնկալեմ, թող մի քիչ էլ մենք քեզ գնահատենք:Մի խոսքով, երբ նրանք հասկացան, որ ես չեմ մասնակցելու այդ համերգին, ամենահեշտ եւ խոցելի տարբերակն ընտրեցին եւ շատ արագ դարձրեցին այն բարեգործական: Այն դեպքում, որ թե՛ երգիչներին այդ մասին չէին զգուշացրել, ե՛ւ թե գովազդային վահանակի վրա այդ մասին ոչինչ գրված չէր: Այսինքն` փորձում են ցույց տալ, թե Քրիստինե Պեպլյանը փողի կռիվ է անում, սակայն դա ուղղակի ծիծաղելի է....
Նյութը` սկզբնաղբյուր կայքում