▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեաօլիգարխիկ պատգամավորներն աշխատում են ԱԺ-ում տեղ ապահովել իրենց որդիների համար. «ՀԺ»

«Հանրապետական կուսակցության անդամ տարեց կամ քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչ պատգամավորները լրջորեն զբաղված են հաջորդ խորհրդարանում  որդիներով կամ հարազատներով իրենց փոխարինելու հարցը լուծելով:

 

ՀՀԿ մեր աղբյուրները հայտնում են, որ նման խնդիր են ցանկանում լուծել գեներալներ Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը:

 

Վերջինիս որդին ցանկանում է կրկին Էջմիածնի քաղաքապետ դառնալ, բայց հայրն ուզում է իր մանդատը փոխանցել որդուն կամ իր ազդեցության տակ գտնվող մեկին:

 

Նման հավակնություններ ունի նաև Սամվել Ալեքսանյանը, որը թեև արդեն մի պատգամավոր՝ Կորյուն Նահապետյանին ԱԺ բերել է, բայց նրա հետ միասին ուզում է մեկ ուրիշին էլ իր փոխարեն բերել: Մհեր Սեդրակյանը ցանկանում է լուծել իր որդու՝ Դավիթ Սեդրակյանին ԱԺ բերելու հարցը, եթե չկարողանա, ցանկալի է Երևանի քաղաքապետի պաշտոնը:

 

Իր որդուն ցանկանում է ԱԺ բերել և իր գլխավորած առողջապահության հանձնաժողվի նախագահ դարձնել Արա Բաբլոյանը»,-գրում է թերթը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին