▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական հեղինակություն Տույն այսօր դատարանի դահլիճից ազատ կարձակվի.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր, հավանաբար, կավարտվի քրեական հեղինակություն Տույի՝ Արթուր Ղազարյանի դատավարությունը, ում հուլիսի 11-ին ձերբակալել էին ապօրինի զենք-զինամթերք պահելու հոդվածով: Նրա դատավարությունը՝ կողմերի համաձայնությամբ, ընթացել է արագացված ընթացակարգով, եւ սեպտեմբերի 4-ի նիստում արդեն մեղադրողը ճառ է ասել՝ միջնորդելով Տույին դատապարտել 1.5 տարվա ազատազրկման:

Սակայն մեր տեղեկություններով, դատարանը դրա մոտ կեսն է տալու՝ 6 ամիս, եւ դատից անմիջապես հետո Տույն ազատ է արձակվելու:
Ի դեպ, Տույի դատավարությանը ժամանում է քրեական ողջ «համայնքը», այնպես որ, դատավարությանը մասնակցածներից մեկը նկատեց. «Ամենահամակրելի դեմքը դատարանի դահլիճում Տույն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին