«Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի՝ Իսակովի պողոտայի վրա գտնվող առանձնատան պահակակետի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։ Հիշեցնենք, որ ուսումնական նռնակը՝չափերով, քաշով և տեսքով իրական նռնակի նման է, բայց մետաղի կտոր է։ Այն նետելու համար ձերբակալվեց Երևանի բնակիչ, Ավանի հոգեբուժարանում հաշվառված Հովհաննես Մուրադյանը։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի առաջին մասի՝ խուլիգանության և 268-րդ հոդվածի առաջին մասի՝ թմրանյութ պահելու հատկանիշներով։ Երեկ մեզ հայտնի դարձավ, որ հարուցված քրեական գործը կարճվել և Հովհաննես Մուրադյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ու նրան ուղարկել են «Նուբարաշենի» հոգեբուժարան՝ հարկադիր բուժման։ Այս տեղեկությունը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հաստատեց նաև Մուրադյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։