▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական գործ հարուցվե՞լ է նաև ՀՀ սահմանը հատելու փորձ կատարելու համար.Փոստանջյանի հարցը՝ Գլխավոր դատախազին

Ազգային ժողովում Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության և դրան հաջորդած դեպքերի կապակցությամբ այսօր խորհրդարանական լսումներ են անցկացվում: Պատգամավորները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել ՀՀ Գլխավոր դատախազին:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարցրեց, թե քրեական գործ հարուցվե՞լ է նաև ՀՀ սահմանը հատելու փորձ կատարելու համար, արդյոք անգործության համար պատասխանատվության ենթարկվելո՞ւ են ռազմաբազայի ղեկավարներն ու ԱԱԾ-ի ներկայացուցիչները:

«Պարտավոր եք նաև պահանջել, որպեսզի նրան փոխանցեն ՀՀ-ին»,-ասաց պատգամավորը:

Գլխավոր դատախազը պատասխանեց, որ իրավական հիմքեր պետք է ունենա, որպեսզի դիմի ՌԴ գլխավոր դատախազին՝ փոխանցման համար:

«Տիկին Փոստանջյան, իրավաբան եք, գիտեք, Ձեր հարցերի պատասխանները: Փաստերի ստուգման արդյունքում է հարուցվում քրեական գործ: Մեղադրանք առաջադրվում է, երբ քննությունը տարված է, կա բավարար հիմք: Հաստատված ու ապացուցված փաստ պետք է լինի: Հայտարարությունների հիման վրա մեղադրանք չեն առաջադրում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին