«Թող Փաշինյանը դուրս գա ու երիտասարդներից հարցնի՝ ինչո՞ւ են գնում երկրից։ Գնում են, քանի որ ՔՊ-ի Հայաստանում ապագա չեն տեսնում։ Էդ էլ են խաբել, որ ասել են «ապագա կա»»,- ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ «Ապագան առաջին հերթին կապվում է անվտանգության հետ, իսկ անվտանգություն չեն տեսնում։ Իշխանությունները լավ գիտեն, որ բոլորն են խաղաղություն ուզում, և չորս տարի խաղաղություն ասելով՝ խաբում են այս ժողովրդին»,-ասաց Քոչարյանը։ Նրա խոսքով ընդդիմության ամենամեծ խնդիրն ու թույլ կետն այն է, որ չորս տարվա մեջ չներկայացրեց խաղաղության այլընտրանքային կոնցեպտ։ «Որ քաղաքական ուժը, գործիչը, որ պահին ներկայացրեց խաղաղության այլընտրանքային կոնցեպտ, ես ձեզ խոստանում եմ, որ այդ պահից սկսած ՔՊ-ին կմնա ընդամենը մի քանի օր»,-ասաց նա։ *** |
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ասուլիսի ժամանակ ընդդիմության խոսքից մեջբերում արվեց, որ «եթե Նիկոլ Փաշինյանը հեռանա, կբերեն իրենց օրակարգը», ինչին Քոչարյանը արձագանքեց․ «Ես էլ ասում եմ՝ բերե՛ք օրակարգը, և Նիկոլ Փաշինյանը կհեռանա»։ Իսկ ի պատասխան այն հարցի, թե «Սրբազան շարժմանը չհաջողվե՞ց այդ օրակարգը բերել», Քոչարյանը նշեց․ «Սրբազան շարժումը շատ կարևոր մի գործ արեց, որը ենթադրվում էր, որ չի հասնի քաղաքական վերնախավի փոփոխության, բայց թափ տվեց հասարակության արժեհամակարգային մոտեցումները, որովհետև վերջին տարիներին դա էլ էր դարձել արժեհամակարգային անվտանգային խնդիր։ Սրբազան շարժումը այդ հարցում շատ մեծ գործ կատարեց․ գոնե համախմբեց արժեհամակարգերի շուրջ այն հատվածին, որը համաձայն չէ, ինչպես Նիկոլն է ասում, «ականջօղ քցելուն»»։ |
«ՔՊ-ի Հայաստանում հայն ապագա չի տեսնում»․ Կարեն Քոչարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet