«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ատամները սրած` սպասում են Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, ով օրերս պատգամավորի մանդատ ստացավ ու ազատ արձակվեց կալանքից։ Սակայն նա դեռ պետք է ԱԺ կանոնակարգով նախատեսված երդումը տա խորհրդարանում, որ պատգամավոր դառնա, և դա տեղի է ունենալու նոյեմբերի 13-ին մեկնարկող քառօրյայի ժամանակ: Մեզ ասացին, որ վերևից հրահանգել են՝ բոլորը ներկա գտնվեն այդ նիստին: Իսկ երեկ Անդրանիկ Քոչարյանը եթերում գրեթե ուղիղ տեքստով սպառնաց` թող գա տեսնի, թե «ինչպիսի տրամադրություններ կան իր ընտանիքի իրացրած քաղաքականության շուրջ» խորհրդարանում, և ինչպես են վերաբերվում իրենց ընտանիքին: |
ՔՊ-ականները սպասում են Ռոբերտ Քոչարյանի որդուն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet