▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոբանիի վերջին հայն այդ գյուղաքաղաքը լքել է երկու շաբաթ առաջ

Քոբանիի վերջին հայը` Հակոբ Հակոբյանը, այդ գյուղաքաղաքը լքել է երկու շաբաթ առաջ: Նա ավտոմեքենաների նորոգման արհեստանոց ուներ: Հակոբը ցանկացել է զենք վերցնել ընդդեմ իսլամիստների, սակայն տարածքը վերահսկող քրդական ուժերը խորհուրդ են տվել փախչել. "դու շատ ծեր ես, մենք քեզ դուրս կբերենք այստեղից":
Այս տեղեկությունը հայտնել ու Քոբանիի հայկական անցյալի մասին բացահայտումներ է արել 64 -ամյա քուրդ փախստական Մուստաքա Բաքերը: Ֆրանսիական "Լիբերասիոնի" թղթակցին նա պատմել է, որ Քոբանիի ֆրանիսական կառավարման շրջանում այնտեղ միայն հայկական դպրոցներ կային եւ ֆրանսիացիների խնդրանքով հայերը դպրոց էին ընդունում նաեւ կրթության հանդեպ սեր ունեցող քրդերի: "Այդ քուրդ երեխաները խոսում էին հայերեն",-պատմում է քուրդը, ում եւս հայերն են սեր ներշնչել ֆրանսիական մշակութի հանդեպ: Մուստաքա Բաքերի վկայությամբ, Քոբանիում գործել է հայկական կինոթատրոն, սրճարան, ուր այցելում էին նաեւ "առանց գլխաշորի կանայք", խանութներ, հայկական կաթոլիկ եկեղեցի: Ըստ նրա, քաղաքում քրդական, թուրքական եւ հայկական համայնքները հաշտ ու համերաշխ ապրել են մինչեւ 1960-ականները` մինչեւ Հաֆեզ ալ-Ասադի իշխանության գալը: "1968-ից սկսած` հայերը գաղթեցին Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, հատկապես, փարիզյան շրջան եւ Հալեպ",- պատմում է քուրդը` ափսոսանքով հիշելով Քոբանիի հայկական ոսկեդարը:

 

Արտակ Հերիքյանի ֆեյսբուքյան էջից

 

Կարդացեք նաև` Մանկությունը Քոբանիում անցկացրած հայ մարդու հիշողությունները.Radikal

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին