«Ուրիշի ոչ նյութական արժեքը յուրացնելը սոլիդ չէ»,- ոչ նյութական արժեքների վերաբերյալ որոշման քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կոնկրետ կոնյակի մասին․ «Մեր կառավարությունը ինչքան էլ ուժեղ քաղաքական կամք ունենա, ինչքան էլ հայրենասեր, նվիրված ու գերպրոֆեսիոնալ լինի, չենք կարող հիմնավորել ու ապացուցել, որ ՀՀ-ում կոնյակ է արտադրվում։ Եվ սրա մասին չխոսելը, ասելը, թե՝ «չէ որ չէ, մենք կոնյակ ենք արտադրում», նշանակում է մեր տնտեսությունը տանել փակուղի և զրկել զարգացման հեռանկարից։ Վերջին 100 տարում Հայաստանի տարածքում արտադրել, վրան գրել են «կոնյակ», մարդիկ էլ էմոցիոնալ կապ են ձեռք բերել՝ ծնունդ, կնունք, և դա դարձել է մեր ընկալման մաս։ Բայց դա չի նշանակում, որ էդ տրամաբանությամբ պետք է շարունակենք ասել՝ չէ, մենք կոնյակը ենք ստեղծել, կամ մեր արտադրածը կոնյակ է»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ՀՀ-ում արտադրված կոնյակի պարագայում «կոնյակ» բառի փոխարեն պետք է օգտագործել «բրենդի» բառը: |
«Ոչ նյութական արժեքների նյութականացաման գործընթաց ենք մեկնարկում»,- Կառավարության նիստի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը անդրառալով ոչ նյութական ժառանգության հավաքագարման և պահպանման կարևորությանը։ «Ոչ նյութական արժեքները անէանում են, եթե դրանք փաստագրված չեն»,-ասաց Փաշինյանը։ Խոսելով կոնկրետ ազգային երգերի մասին՝ նա նշեց, որ եթե հիմա այդ փաստագրման աշխատանքները չկատարվեն, ապա ինչ որ մի ժամանակ դրանք կկորսվեն․ «Հետո կասենք բա Կոմիտասն ուր էր, գար հավաքեր, մի տեղ արձանագրեր։ Հետևաբար էսօրվա Կոմիտասը Հայաստանի Հանրապետությունն է և ՀՀ-ն այս գործառույթը պետք է լիարժեք իրականացնի»,-ասաց նա։ |
Փաշինյանն ասում է՝ այսուհետ «կոնյակ» բառի փոխարեն պետք է օգտագործել «բրենդի» բառը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet