▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

6-ամյա երեխայի 61-ամյա պապիկը պարբերաբար սեքսուալ բնույթի ոտնձգություն է կատարել նրա նկատմամբ

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի 36-ամյա բնակչուհի և հայտնել, որ իր երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ կինը հրավիրվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ հայտնել է, որ երեխայի 61-ամյա պապիկը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություն է կատարել իր 6-ամյա երեխայի նկատմամբ, ինչի պատճառով երեխայի մոտ առաջացել են հոգեբանական լուրջ խնդիրներ։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին